2021-06-12-9eae5b26-93d1-4039-8935-a04de29e3edf.png

Այս իշխանությունը պողպատյա մանդատը չի ուզում թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից հեռացնելու, մեր կորցրածը վերականգնելու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Մեր երկիրը վտանգի առջև է, մի խումբ մարդիկ, մոլորեցնելով մեր ժողովրդին, եկան իշխանության և 3 տարիների ընթացքում քանդեցին ամեն ինչ, քանդեցին, ինչ հնարավոր էր։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Տաշիրում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նրանք երկիրը տարան պատերազմի, մեր ժողովրդին և պետությանը բերեցին պարտության։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, դա պետք է անենք միասին, ՀՀ գիտակից, արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ, մենք այլ տարբերակ չունենք, դավաճաններին թողնելու հայրենիք չունենք»,-ասաց նա՝ նշելով, որ հունիսի 20-ին կազմակերպված կերպով պետք է հեռացնել գործող իշխանությանը և կերտել ուժեղ Հայաստան»։

 

Ավելի մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն