Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նաֆթալի Բենեթը |tert.am|

tert.am: Կիրակի Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։

Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Նաֆթալի Բենեթս, որպես վարչապետ պարտավորվում եմ հավատարիմ մնալ Իսրայելին և երկրի օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Քնեսեթի որոշումները»,- Քնեսեթի ամբիոնից ասել է Բենեթը։

Նոր կաբինետը ձևավորվել է «Յեշ աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ կոալիցիայում։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Բենեթը վարչապետ կլինի առաջիկա երկու տարիներին, ապա այդ պաշտոնը Լապիդին կզիջի երկու տարով՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն