20 տարվա ազատազրկում. Բաքվում հրապարակվել է ԼՂ-ում գերեվարված Վիգեն Էուլջեքջյանի վճիռը |tert.am|

tert.am: Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» (չակերտները-Խմբ.) համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, Էուլջեքջյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածով՝ «որպես վարձկան զինված հակամարտությանը մասնակցելու», «ահաբեկչության» և «սահմանն ապօրինի հատելու» համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև