Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ, կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։ 

«Երկու երկրների առաջնորդները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային խնդիրներին։ Նրանք կքննարկեն Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Ուշակովը։ 

Ուշակովի խոսքերով՝ Բայդեն-Պուտին ծրագրի օրակարգը համաձայնեցված է։ Այնտեղ ներառվել են երկկողմ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային հակամարտություններին։ Քննարկման թեմաների շարքում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նախադրյալները, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, կլիմայի, Արկտիկայի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։ 

Բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները կունենան առանձին մամլո ասուլիսներ։ Միացյալ ասուլիս օրակարգով նախատեսված չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն