Իրանցի խորհրդարանականները կոչ են անում պահպանողական թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել հօգուտ Ռայիսիի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից երկու օր առաջ երկրի խորհրդարանի 290 պատգամավորներից 210-ը դիմել են ընտրապայքարում ներգրավված պահպանողական թեկնածուներին՝ հորդորելով նրանց ինքնաբացարկ հայտարարել և կոչ անել իրենց կողմնակիցներին քվեարկել նախագահի թեկնածու, Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի օգտին։

«Այսօր, երբ հանրային տրամադրությունները վկայում են, որ Ռայիսիին ցուցաբերվող աջակցությունն աճում է, հարկավոր է անել հնարավորը ուժեղ կառավարություն ձևավորելու համար։ Այդ ուղղությամբ արված առաջին քայլը կլինի Ռայիսիին ցուցաբերված աջակցությունը», – նշված է իրանցի խորհրդարանականների հայտարարության մեջ։

Ռայիսիի գլխավոր հակառակորդը բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ, Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին է։ Այսօր հայտնի դարձավ, որ նրա օգտին ինքնաբացարկ է հայտարարել մեկ այլ բարեփոխական գործիչ, նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեն։ Վերջին հարցումների համաձայն՝ Մեհրալիզադեի վարկանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով