2021-06-16-6e4f08a9-7aad-4495-a253-1b94acb3d168.jpeg

Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Գազայի հատվածը՝ առաջին անգամ հրադադարից հետո |1lurer.am|

1lurer.am: Իսրայելական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում զինյալների օբյեկտներին՝ առաջին անգամ անցած ամիս հաստատված փխրուն հրադադարից հետո, գրում է politico-ն:

Օդային հարվածների թիրախ են դարձել հարձակումների համար նախատեսված ՀԱՄԱՍ-ի օբյեկտները, տեղեկացնում է իսրայելական կողմը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Երեքշաբթի հարյուրավոր իսրայելցի ազգայնականներ՝ «Մահ արաբներին» վանկարկելով, երթ էին կազմակերպել դեպի Արևելյան Երուսաղեմ՝ սպառնալով հրահրել նոր բռնություն: Գազայի պաղեստինցիները պատասխանել են հրթիռային օդապարիկներ արձակելով, որոնք առնվազն 10 հրդեհ են հարուցել Իսրայելի հարավում:

Ըստ մամուլի՝ երթը փորձություն է Իսրայելի փխրուն նոր կառավարությանը, ինչպես նաև փխրուն զինադադարին, որով վերջ տրվեց անցյալ ամիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված 11-օրյա պատերազմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն