2021-06-18-d9baed23-ad1a-4e53-9288-89951ab6625f.jpg

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին:«Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է լինելու մեր ժողովրդի համար»,- մասնավորապես նշել է նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն