Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն:

«Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», – ասել է Մերկելը:

«Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», – ասել է Գերմանիայի կանցլերը:

Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով