Ֆրանսիայում պարետային ժամը խախտողներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել․ կան վիրավորներ |tert.am|

tert.am: Ֆրանսիայում նախորդ գիշեր ոստիկանությունը պարետային ժամի ընթացքում անօրինական երեկույթի շուրջ 1․5 հազար մասնակիցներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ոստիկանները, հաղորդում է interfax.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Ռեդոն քաղաքից ոչ հեռու, որտեղ հարյուրավոր երիտասարդներ մասնակցել են անօրինական երեկույթին։ Ոստիկանությունը փորձել է ցրել երեկույթի մասնակիցներին, քանի որ երկրում գիշերային ժամերին դեռևս պարետային ժամ է գործում: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, շուրջ 400 իրավապահներին ավելի քան 7 ժամ է պահանջվել. երեկույթի մասնակիցներն ագրեսիվ վարքագիծ են դրսևորել՝ ոստիկանների վրա նետելով քարեր ու պայթուցիկ խառնուրդներով շշեր։

 

Շարունակությունը՝ tert.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով