2021-06-20-b6be56d8-b093-4296-bb43-ec9773a2b4e2.jpeg

Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն ժողովրդի անդորրի. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը քվեարկել է Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում: Նրա գալուց ընդամենը 10 րոպե առաջ տեղամասը և, ինչպես բնակիչներն էին պնդում՝ ամբողջ թաղամասը, հոսանքազրկել են, ինչը, սակայն, չի խանգարել քվեարկության բնականոն ընթացքին: Ըստ Նորիկյանի՝ նման բան հազվադեպ է լինում, և եթե այդտեղ միտում կա, «Արդար Հայաստանի» վարչապետի թեկնածուն հիմնավոր պարզաբանումների է սպասում:

«Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի, հանուն հանրային համերաշխության, հանուն զարգացած պետության, հանուն մեր ժողովրդի խաղաղության, անդորրի»,- ասաց «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար Նորայր Նորիկյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում և նպաստել առաջիկա տարիներին ավելի լավ պետություն կայացնելուն: «Ես խորապես ապավինում եմ մեր ժողովրդի իմաստնությանը»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն