2021-06-21-4c5892d4-aa67-4e27-8315-b38e424b9124.jpg

Շվեդիայի խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ անվստահություն է հայտնել վարչապետին |tert.am|

tert.am: Երկուշաբթի Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել գործող վարչապետ Շտեֆան Լևենի նկատմամբ վստահության հարցով քվեարկությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Պատգամավորների մեծ մասը՝ 349 հոգուց 181-ը, անվստահություն է հայտնել կառավարության ղեկավարին: 

Վստահության հարցով քվեարկելու հնարավորությունը հստակ նշված է երկրի` 1974-ի նոր սահմանադրության մեջ: 

Այսպիսով, Ստեֆան Լևենը դարձել է պատմության մեջ առաջին վարչապետը, որն անվստահության քվե է ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն