Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովում |tert.am|

tert.am: Բաքվում մարտավարական զորավարժանքներ են սկսվել ռազմածովային նավատորմի ռազմանավերի, օժանդակող և մատակարարման նավերի ջոկատների և ծովային հետևակայինների մասնակցությամբ:

Ինչպես գրում է Minval.az-ը, զորավարժությունների անցկացման նպատակը ռազմածովային ուժերի ստորաբաժանումների համատեղ մարտական գործողությունների անցկացումն է`ուղղված ռազմաքաղաքական և տնտեսական շահերի դեմ սպառնալիքների կանխմանը, էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը և պահպանմանը Կասպից ծովի ադրբեջանական հատվածում, ինչպես նաև նավթագազատարների վերահսկմանը:

Զորավարժանքների ժամանակ նախատեսվում է հրամանատարների հմտությունների կատարելագործումը մարտական գործողությունների կազմակերպման և մարտում ուժերի կառավարման գործում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն