ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել. տեղում աշխատում են իրավապահները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին հայտարարել են նրա ընկերները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ թեև սկզբում հայտնել էին, որ լուսաձայնային նռնակ է եղել, սակայն հետագայում պարզվել է, որ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Մեքենան կայանած է եղել Հակոբյանի տան դիմաց:

Ոստիկանությունից հայտնել են, որ ահազանգ է ստացվել՝ Մուրացանի 176/1 հասցեում կայանված մեքենայի տակ նռնակ նետելու վերաբերյալ: «Ահազանգի հանգամանքները պարզվում են, տեղում աշխատում են իրավապահները: Մեքենան վնասվել է, ըստ նախնական տեղեկությունների, տուժողներ չկան»,-նշել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն