2021-06-22-3e01e303-10d7-4dc5-952f-883ca68203ba.jpg

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին ընդունել է  «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջը:

«Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն