ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել Լեռնային Ղարաբաղում փախստականների վերադարձի ապահովման գործընթացում. Զախարովա |1lurer.am|

1lurer.am։ Հունիսի 28-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերը: Ըստ Զախարովայի՝ «Նախատեսվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ներգրավել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել սիրիացիների հայրենադարձման, ինչպես նաև Դոնբասից փախստականներին  ու ներքին տեղահանվածներին աջակցելու խնդիրներին»:

Սա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի երկրորդ այցն է Մոսկվա, ինչը, ըստ Զախարովայի, կնպաստի ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն