Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ այսօր սկսվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը:

Այսօրվա նիստին գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մինչ բողոքը ներկայացնելը, միջնորդություն ներկայացրեց ՍԴ դիմելու և քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Բաղդասարյանի խոսքով՝ նշված միջնորդությունն ուղիղ կապ ունի դատարան բերված վերաքննիչ բողոքի լուծման հետ, ուստի՝ անհրաժեշտ է նախ քննել միջնորդությունը: Նշենք, որ նմանատիպ միջնորդություն դատախազները ներկայացրել էին նաեւ առաջին ատյանի դատարանում, սակայն մերժում ստացել:

Դատախազի խոսքով՝ ՍԴ-ի որոշումն առաջացրել է որոշակի իրավակիրառ հարցեր: Գևորգ Բաղդասարյանը ներկայացրեց տուժողի արդար դատաքննության իրավունքի, տուժողի շահերի պաշտպանության կապակցությամբ նախարարների կոմիտեի, Մարդու իրավունքների մի շարք այլ հռչակագրերից դրույթներ ցույց տալու համար, որ տուժողներն ունեն Սահմանադրությամբ, կոնվենցիայով, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքներ, որոնց իրացման համար կան կառուցակարգեր գոյություն չունեն:

«Կոնկրետ սույն գործով մասնակցող տուժողներն ունեն արդար դատաքննության իրավունք, բայց հայտնվել են մի վիճակում, երբ ՍԴ-ի որոշումից հետո արարքին տրված ճիշտ իրավաբանական որակումը արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և այլևս չի գործում: Իրենց նկատմամբ կատարված արարքը համապատասխանում է Քրեական օրենսգրքի այլ նորմի, բայց տուժողները արդար դատաքննության իրավունքից չեն կարողանում օգտվել մեկ պարզ պատճառով՝ մեր Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը արձանագրում են ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո վարույթը պետք է բացառվի: Դրանով ակնհայտորեն վտանգված են տուժողների իրավունքները: Եվ առաջին ատյանի դատարանը արդեն կայացրել է այդ վտանգը պարունակող որոշումը և քրեական հետապնդումները դադարեցրել է, վարույթի այդ մասն էլ կարճել»:

Դատախազը ընդգծեց, որ ինքը միջնորդում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դիմել Սահմանադրական դատարան.

Շարունակությունը՝ armtimes.com– ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով