ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին:

«Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը: Նա ընդգծել է, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին:

«Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու  ոտնահարի միջազգային նորմերը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն