Հայ գերիների վերադարձին միջնորդելը մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակն է. Վրաստանի վարչապետ |aliq.ge|

aliq.ge: Մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակը մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համաձայնությունն է: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս․ « Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում։»։

Ըստ կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը ողջ տարածաշրջանին որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել։ Վրաստանի համար էական է հարևան երկրներում խաղաղությունն ու կայունությունը։

Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն է ասել պատերազմող երկրների առաջնորդ Փաշինյանին և Ալիևին` պատրաստակամություն հայտնելով շարունակել գործել ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն