Արցախի անվտանգության խոորհուրդը խմելու ջրի մատակարարմանն առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Հունիսի 26-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին։ Այս մասին հայտնում են Արցախի անվտանգության խորհրդից։

Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն