Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը այսօր դուրս է գրվել․ մյուս 8-ի վիճակը գնահատվում է թեթև․ ԱՆ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացված 23 հիվանդից 15-ը (11 երեխա և 4 մեծահասակ) այսօր դուրս է գրվել: Մնացած 8 հիվանդի բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է թեթև՝ դրական դինամիկայով:
Նախորդ օրը երեկոյան չհոսպիտալացվածները վերադարձել են Տավուշի մարզ, որտեղ նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Երեխաներից մեկն ունեցել է սրտխառնոց և փսխում, որի պատճառով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում», նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
 
Նշենք, որ հունիսի 25-ին Շիրակի մարզ  էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն