2021-06-26-0d4204eb-9fce-4dfa-9152-54d460b53410.jpeg

Սուբսիդավորման ծրագրերից օգտվողների շրջանակը կավելանա

ՀՀ կառավարությունը ընդունել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնելու մասին որոշում:

Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում թարմ պտուղբանջարեղենի իրացման, այդ թվում՝ արտահանման համար, ինչպես նաև շինշիլայի մթերումներ (գնումներ) կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
 
Ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերելու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն