factor.am: Ֆրանսիայում աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցությունը չի կարողացել հաղթել տարածաշրջանային ընտրություններում. էքզիթ փոլերը ցույց են տվել, որ կուսակցության թեկնածու Թիերի Մարիանին երկրի հարավարևելյան Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր շրջանում հավաքել է ձայների միայն 43%-ը՝ զիջելով աջակենտրոն կուսակցության ներկայացուցչին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ազգային միավորմանը» չի հաջողվել հաղթել նաև երկրի հյուսիսային Օ-դը-Ֆրանս շրջանում ևս, որի վրա էր շեշտը դրել կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը։ Այստեղ հաղթել է պահպանողական Քսավյե Բերտրանը։ Ըստ պարբերականի՝ Մարին Լը Պենը շտապել է մեղադրել իր մրցակիցներին «ոչ բնական դաշինքներ» ստեղծելու մեջ, որպեսզի թույլ չտան իր կուսակցությանը գալ իշխանության։