Ֆլորիդայում շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, իսկ 151 մարդ անհետ կորած է համարվում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի քաղաքապետ Դանիելա Լավին Կավան:

«Այսօր առավոտյան մենք ևս մեկ մարմին ենք հանել։ Այսպիսով, թիվը հասել է 10-ի։ Անհետ կորածների թիվը 151 է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է քաղաքապետը։

Հունիսի 24-ին բազմահարկ շենքը մասամբ փլուզվել է Սյորֆսայդ քաղաքում, որը մտնում է Մայամիի քաղաքային ագլոմերացիայի կազմի մեջ: Իշխանությունները հայտնել են, որ 130 բնակարանի մոտ կեսն ավերվել է։ Իշխանությունների խոսքով՝ որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն