2021-06-28-ee8549c0-7575-4e70-a269-e07aa7d64895.jpeg

ԱՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն