2021-06-29-d9755e31-454c-4d7c-9195-17a871b0e740.jpg

Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձակատարի հետ քննարկել է փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի հետ, ի թիվս այլ թեմաների, քննարկել է փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը, հաղորդում է ТАСС-ը:

«Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստան ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարությանը համապատասխան փախստականների և ժամանակավորապես տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձի հարցը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն