Ջո Բայդենը հայտարարել է, որ անվերապահորեն սատարում է Իսրայելին |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տանն ընդունելով պաշտոնավարումն ավարտող Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել առաջիկայում հանդիպել Իսրայելի նոր վարչապետ Նաֆտալի Բեննետին:

Բայդենը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն և ամենայն վճռականությամբ սատարելու է Իսրայելին:

«Իսրայելին իմ հավատարմությունն անբեկանելի է, մեկ բան կարող եմ ձեզ փոխանցել՝ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք», – ասել է Բայդենը:

ԱՄՆ ղեկավարը նաև նշել է, որ սատարում է Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները բարելավելու Իսրայելի դիրքորոշմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն