ԱԺ խորհուրդը արտահերթ նստաշրջան գումարելու համաձայնություն է տվել

ԱԺ խորհրդի որոշմամբ՝ հունիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Ազգայի ժողովում կգումարվի արտահերթ նստաշրջան։ Այդ մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը։

«Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  2021 թվականի հունիսի 30-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված համապատասխան օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ եւ 7-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. 
 
Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 30-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն»,- ասված է խորհրդի որոշման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև