Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 5 անգամ ավելացրել է ԼՂ-ում իր առաքելության ֆինանսավորումը՝ հասցնելով 50 մլն եվրոյի |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը հայտնել է, որ այս տարի միջազգային կառույցը 5 անգամ ավելացրել է Լեռնային Ղարաբաղում իր առաքելության ֆինանսավորումը` հասցնելով 50 մլն եվրոյի: Այս մասին դիվանագետը հայտնել է «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև ռազմագերիների փոխանակման գործընթացին, սակայն պահվող անձանց կարգավիճակի շուրջ վեճը Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն պետք է հարթեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն