ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: Այս մասին ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:

«Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա: Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, շրջանառվել են լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ են ստեղծել, որ այդ հարցը դիտարկվում է: Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել»,- ասաց Հարությունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով