Վրաստանի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի դերը Սև ծովում անվտանգության ապահովման հարցում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն, ով մասնակցել է Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին, ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պաշտպանության  նախարարությունը:

Նախարարը ողջունել է նաև ՆԱՏՕ-ի կողմից հունիսի 14-ին Բրյուսելում ընդունված հայտարարությունը, որում ասվում է, որ այդ երկիրը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանալու միջամտել հանրապետության ու ռազմա-քաղաքական բլոկի հարաբերությունների մեջ:

Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ 1990-ականների վերջերից: 2002 թվականի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ  հայտարարել էր, որ իրենք ցանկանում են դառնալ դաշինքի անդամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով