Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը |tert.am|

tert.am: Նյու Ջերսին դարձել Է ԱՄՆ-ի 10-րդ նահանգը, որն այսօր ճանաչել է Արցախի անկախությունը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Ըստ հաղորդման՝ Նյու Ջերսի նահանգի Սենատը միաձայն ընդունել է նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանայի ներկայացրած 71-րդ բանաձևը։

Բացի Արցախի անկախության ճանաչումից՝ 71-րդ բանաձևը Թուրքիային և Ադրբեջանին դատապարտում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ նրանց ագրեսիայի համար և վերահաստատում նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն