Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում խոտահավաքի ժամանակ ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ասկերանի շրջանում տեղի է ունենում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովում: Շրջանում կան շատ մշակովի դաշտեր, և դրանք գտնվում են սահմանազատման գոտում», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի խոսնակ Իգոր Սերգեևը:

Շոշ գյուղի բնակիչներն այս դաշտերում խոտ են քաղում անասունների համար, ինչպես նաև խոտ են հնձում: 

Ռուս սակրավորները գյուղատնտեսական նշանակության հողերում ստուգել են պայթուցիկ նյութերի և չպայթած զինամթերքի առկայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն`2020թ. նոյեմբերի 10-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից  ամբողջական հրադադար  և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն