ՌԴ-ում Չեխիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ |tert.am|

tert.am: ՌԴ-ում Չեխիայի դեսպան Վիտեզսլավ Պիվոնկան հրավիրվել է ԱԳՆ՝ ՌԴ-ի նկատմամբ Պրահայի նոր պահանջների հետ, որոնք առնչվում են 2014 թվականին Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյուններին, որոնց համար չեխական կողմը մեղադրում է ռուսական հատուկ ծառայություններին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Չեխական կողմի առաջարկն իր պահանջները քննարկելու մասին մենք, իհարկե, անընդունելի ենք համարում: Մեր վերաբերմունքն այդ քաղաքական անցուդարձին առաջիկայում կներկայացնենք Մոսկվայում չեխական դիվավանագիտական առաքելության ղեկավարին, որը հրավիրվել է Սմոլենսկյան հրապարակ»,- ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով