Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը, որտեղ գրանցվել էր +50 աստիճան |tert.am|

tert.am: Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթթոն քաղաքի մեծ մասը, հայտնում է CNN-ը:

Մինչ այս, բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ +49,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Փոքր քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90 տոկոսը։

Շտապ տարհանվել է մոտ 1000 մարդ: Նշվում է, որ արագ տարածվող կրակի պատճառով մարդիկ իրերը հավաքելու համար ունեցել են 15 րոպեից ոչ ավելի ժամանակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով