Աֆղանաստանում տղամարդու են ձերբակալել, որը պլանավորել էր պայթեցնել ինքնաթիռը |armenpress.am|

armenpress.am: Աֆղանաստանի անվտանգության հարցերով դիրեկտորատը (NDS) կանխել Է չվերթի պայթյունի փորձը Հերաթի նահանգում: Այդ մասին վկայում Է հատուկ ծառայությունների հայտարարությունը:

Նշվում Է, որ ահաբեկիչը Հերաթ քաղաքի օդանավակայանի տարածք Է մտել «արտիստի քողի ներքո»:

Իր հետ նա վերցրել Էր «երաժշտական գործիք», դրա ներսում գտնվում Էին ռումբ, նռնակ եւ քիմիական նյութեր: Տղամարդը, ինչպես հաստատվում Է, մտադրվել Էր «այդ բոլորը պայթեցնել թռիչքի ժամանակ»:

«Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դիրեկտորատի աշխատակիցները կանխել են Հերաթ-Քաբուլ չվերթի ահաբեկչական գրոհի պլանը»,-ասվում Է հատուկ ծառայությունների հայտարարության մեջ, որը զետեղվել Է Twitter-ում:

Հատուկ ծառայություններն ահաբեկչին ձերբակալել են Հերաթի օդանավակայանում՝ «կրկնակի ստուգման» ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով