ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան |tert.am|

tert.am: Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ին կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

«Անհամբեր սպասում եմ Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, իմ այցին: Կներկայացնեմ Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար տնտեսական և ներդրումային ծրագիրը»,-գրել է նա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն