Ճապոնիայի քաղաքներից մեկում հզոր սողանքն ավերել է տասնյակ տներ ու մեքենաներ. առնվազն 20 մարդ անհետ կորած է համարվում |tert.am|

tert.am: Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի քաղաքներից մեկում ուժեղ սողանք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ անհայտ կորած է համարվում, գրում է ria.ru-ն:

Աղետի վայրում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Քաղաքային իշխանությունները Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի օգնությունն են խնդրել մարդկանց որոնման գործում: 

Ականատեսները տեսանյութեր են հրապարակում համացանցում, թե ինչպես են ցեխային հոսքերը քշում-տանում իրենց ճանապարհին գտնվող ամեն բան՝ տները, մեքենաները, էլեկտրահաղորդման սյուները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով