tert.am: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառը, ըստ մասնագետների նախնական վարկածի, հրաբխի ժայթքումն է: Այս մասին հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարության հաղորդագրությանը հղումով:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ներկայում Բնապահպանության և բնական պաշարների նախարարության և Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի մասնագետները պարզում են ծովում տեղի ունեցած պայթյունի պատճառը:
«Մասնագետների նախնական վարկածի համաձայն ՝ պայթյունի պատճառը հրաբխի ժայթքումն է»: