Հայ ռազմագերիները ցուցմունք են տալիս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում |tert.am|

tert.am: Հուլիսի 5-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է haqqin.az-ը:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը: 

Դատավոր Ազադ Մեժիդովի նախագահությամբ ընթացող նիստում ամբաստանյալները ցուցմունք են տալիս:

Եթե մեղադրանքներն ապացուցվեն դատարանում, ապա նրանց սպառնում է 14-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն