Վրաց ազգայնականները փորձում են կանխել Tbilisi Pride շքերթի անցկացումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր կեսօրին բախումներ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում։ Ազգայնականները փակել են քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, քանդել են ընդդիմության կողմից ամիսներ առաջ այստեղ տեղադրված վրանային ավանը, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի շենքից իջեցրել են Եվրամիության դրոշը։ Հարձակման են ենթարկվել ազգայնականների ակցիան լուսաբանող լրագրողներից մի քանիսը։

Ազգայնական ուժերն այդպիսով փորձում են կանխել Վրաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված Tbilisi Pride շքերթի անցկացումը։ Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նպատակով կազմակերպվող այս միջոցառմանը կտրականապես դեմ է հանդես գալիս նաև Վրաց ուղղափառ եկեղեցին։ Մի քանի ժամ առաջ էլ Tbilisi Pride-ի անցկացումը ոչ նպատակահարմար է որակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով