2021-07-05-237a32b6-6e2f-4b9d-8d01-6924c38193b7.jpg

Սոչիում փողոցները վերածվել են գետերի. ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները |tert.am|

tert.am: Սոչիում փողոցները վերածվել են գետերի, որոնցով հնարավոր է տեղաշարժվել միայն նավակով կամ լողալով: Ուժգին հոսանքը քշում-տանում է անգամ մեքենաները, գրում է life.ru-ն: 

Առողջարանային քաղաքում ջրհեղեղ է սկսվել առատ տեղումների պատճառով, որոնք սկսվել էին նախորդ օրը: Միանգամից մի քանի գետ դուրս է եկել ափերից: Նկուղներն ու շենքերի առաջին հարկերն անցել են ջրի տակ:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն