Թբիլիսիում չեղարկվել է ԼԳԲՏ համայնքի երթը |tert.am|

tert.am: Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի երթը, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարել է միջոցառման կազմակերպիչը` Tbilisi Pride-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Tbilisi Pride-ի անունից ուզում ենք հայտարարել, որ այսօր «Հանուն համերաշխության» կարգախոսի ներքո հպարտության երթը չի կայանա: Իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեն ապահովել մեր համայնքի և աջակիցների անվտանգությունը, այլ իրենց ակտիվ գործողություններով խանգարել են մեզ օգտագործել հավաքների իրավունքը»,-ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը կարծում է, որ ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում իրավախախտումներին, և ամեն ինչի համար մեղադրում է իշխանություններին, ինչպես նաև Վրաստանի պատրիարքարանին: 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Արժանապատվության երթի» անցկացումն աննպատակահարմար էր համարել:

«Ես աննպատակահարմար եմ համարում այսօր հայտարարված երթի անցկացումը: Բացատրեմ` ինչու: Այսօրվա ակցիան քաղաքացիական առճակատման սպառնալիք է պարունակում: Ինչպես գիտեք, բնակչության մեծամասնության համար այս ակցիան անընդունելի է: Ըստ այդմ, ես կարծում եմ, որ այս ակցիան չպետք է տեղի ունենա Ռուսթավելի պողոտայում», – ասել էր Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի խոսքով, այս տեսակի ակցիաներն ու իրադարձությունները, ընդհակառակը, խթանում են սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով