Ադրբեջանը ԼՂ-ում Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի կստեղծի. Անկարան կտրամադրի 1 մլն տնկի |tert.am|

tert.am: Ադրբեջանը Լեռնային Ղաբարաղի` այժմ իր վերահսկողության տակ գտնվող Ջրական (Ջաբրայիլ) քաղաքում կստեղծի Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, այս մասին ասել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը: Ըստ նրա` թուրքական կողմը հատուկ այս նպատակի համար կտրամադրի մեկ միլիոն տնկի:

«Միևնույն ժամանակ, Ջաբրայիլում կկառուցվի ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնում դասընթացներին ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Այստեղ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար», – ասել է Ալիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն