ԱՀ ԱԺ-ում վարչատարածքային բարեփոխումների թեմայով քննարկում է անցկացվել

Հուլիսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կազմակերպվեց քննարկում վարչատարածքային բարեփոխումների թեմայով: Նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն էր: Քննարկմանը ներկա էր նախարար Հայկ Խանումյանը:

Բարեփոխումների էությունն ու նպատակահարմարությունը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:

Նախնական հայեցակարգի նախագիծը մշակվել է նախարարության կողմից: Այն վարչատարածքային բաժանման վերանայում է նախատեսում: Նախագծի հեղինակները համայնքների վերակազմավորման, օպտիմալացման անհրաժեշտություն են տեսնում:

Խոշորացման վերաբերյալ անպայման պիտի հաշվի առնվի բնակչության կարծիքը՝ խորհրդարանականները նման տեսակետ հնչեցրին: Նաև նշեցին, որ հիմա վարչատարածքային բաժանման ժամանակը չէ: Որոշվեց վերլուծել ընթացիկ իրավիճակն ու նախանշել զարգացման հեռանկարները:

Ըստ Սահմանադրության՝ վարչատարածքային բարեփոխումները պետք է ավարտված լինեն մինչև 2021 թվականի մարտ ամիսը: Առկա իրողություններում առաջարկ հնչեցվեց այդ ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբեր: Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց հավանությունը տվեցին՝ տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն