Ճապոնիայում սողանքի զոհերի թիվը հասել Է իննի |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ Է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում: Հուլիսի 8-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը: Ավելի վաղ տեղեկատություն Էր ստացվել յոթ զոհվածների մասին: Սողանքի վայրում շարունակվում Է փրկարարական գործողությունը, տակավին անհայտ կորած Է համարվում եւս շուրջ 20 մարդ:

Ատամիում, որի բնակչությունը 37 հազար Է, սողանքն իջել Է հուլիսի 4-ի առավոտյան: Դրա երկարությունը կազմել Է շուրջ 2 կիլոմետր, վնաս Է հասցվել ավելի քան 130 տների եւ շինությունների: Սողանքի պատճառ են դարձել տեղատարափ անձրեւները, որոնք մի քանի օր տեղացել են Ճապոնիայի կենտրոնական եւ արեւելյան շրջաններում: Առանձին վայրերում երկու օրում տեղացել են 400-ից մինչեւ 600 միլիմետր անձրեւներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով