Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Տիգրան Սահակյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու հրամանագիրը։ Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-98 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասվում է նախագահի հրամանագրում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով