Ճապոնիայում հեղեղումների հետևանքով 400 հազար մարդու տարհանելու անհրաժեշտություն է առաջացել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի արևմուտքում բնակվող ավելի քան 400 հազար քաղաքացիների ուժեղ հորդառատ անձրևների պատճառով խորհուրդ են տվել տարհանվել:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:Առնվազն 240 հազար մարդու համար իշխանությունները հայտարարել են վտանգի ամենաբարձր մակարդակ, որը ենթադրում է հրատապ տարհանում:

Ճապոնացի օդերևութաբանների տվյալներով՝ տվյալ տարածաշրջանում մի քանի օրվա ընթացքում ավելի քան 450 մմ տեղումներ են եկել: Կան գետերի հեղեղումների ու սողանքների վտանգներ:

Տեղումների հետևանքով  Ճապոնիայի կենտրոնական հատվածում մահացել է 9 մարդ, 20 մարդ անհետ կորած է համարվում: Վնաս է հասցվել 120 տների ու կառույցների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով