Թբիլիսիում հանրահավաք է․ պահանջում են իշխանության հրաժարականը |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում հանրահավաք է հայտարարված` հուլիսի 5-ին դաժան ծեծված, այսօր մահացած հեռուստաօպերատոր Լեքսո Լաշքարավայի հիշատակին ու կառավարության հրաժարականի պահանջով: Ռուսթավելի պողոտայում` Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում արդեն մեծ թվով մարդ կա:

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով՝ իրենց պահանջներն են՝ Իրակլի Ղարիբաշվիլիի կառավարության անհապաղ հրաժարական, դեպքի քննություն` անկախ փորձագետների կողմից, Լեքսո Լաշքարավայի վրա հարձակման բոլոր մեղավորներին ձերբակալել և պատժել, ինչպես նաև բռնության ցույցի կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել։

Նշենք, որ օպերատոր Լեքսո Լաշքարավային գտել են իր տանը, մահացած: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք` Լաշքարավային «Ամոթ է» կազմակերպության գրասենյակում էին ենթարկել ծեծի, այդ ժամանակ նա լրագրող Միրանդա Բաղաթուրիայի հետ լուսաբանում էր ռադիկալ խմբերի հարձակումը կազմակերպության գրասենյակի վրա։ Ըստ լրագրողի պատմածի, տասնյակ անձիք շուրջ 20 րոպե ծեծում էին օպերատորին։

Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորը մահացել է թմրանյութերի ազդեցությունից

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով