Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք․ ՀՀ ԱՆ

Հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  226 388 դեպք, որոնցից  217 658-ն` առողջացած, 4544-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3080 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 234 695 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4630 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 71 առողջացած և 2 մահվան դեպք»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով