tert.am: Վրաստանում շուրջ 20 հասարակական կազմակերպություն պահանջում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը՝ կապված հուլիսի 5-ի իրադարձությունների հետ:
Ինչպես նշում է sputnik-georgia.ru-ն, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընդդիմության կողմից կառավարության հրաժարականի ֆոնին:
Մի քանի հազար մարդ այս պահին հավաքված է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց՝ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկված TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան լուրից հետո:
Հասարակական կազմակերպությունները ևս կատարվածի համար մեղադրում են գործող իշխանություններին:
«Հետևանքների համար քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը, որը փաստորեն հրաժարվել է կատարել իր գործառույթները և պաշտպանել մարդկանց առողջությունն ու կյանքը: Ուստի, ստորագրող կազմակերպությունները պահանջում են, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին անհապաղ հրաժարական տան», – ասված է հայտարարության մեջ:
Շարունակությունը՝ tert.am-ում։